Տնտեսություն 

Ապրիլի 5-ից կարգելվի ՀՀ-ից ՌԴ կաթնամթերքի արտահանումը․ պարզաբանում

analitik.am

«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ ապրիլի 5-ից Ռուսաստանի Դաշնություն կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով։

Ըստ «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայության՝ մարտի 31-ին բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի անասնաբուժական ծառայությունների միջև, որոնց ընթացքում քննարկվել են 2023 թվականի մարտի 20-ից 24-ը Հայաստանում կաթ վերամշակող ձեռնարկություններում անցկացված ստուգման արդյունքները։ .

Հանդիպման ընթացքում հարց է բարձրացվել ՀՀ անասնաբուժական ծառայության կողմից ռուսաստանյան ներմուծողների համար կաթնամթերքի անվտանգությունը երաշխավորելու անհնարինության մասին։

Հաշվի առնելով բանակցությունների արդյունքները և ստուգումների ժամանակ գրանցած անբավարար արդյունքները, «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ 2023 թ․ ապրիլի 5-ից երկրի բոլոր ձեռնարկություններից դեպի Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը կասեցնելու խնդրանքով։

Մատակարարումները վերսկսելու հնարավորությունը կքննարկվի հետագա՝ հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ հայկական կողմի կատարած աշխատանքների արդյունքներով։

Նույն շարքից