Հասարակություն 

Հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Հրաչյան Երևանից էր․ NEWS.am

analitik.am

NEWS.am-ի փոխանցմամբ՝ նախօրեին Հայաստանի հարավարևելյան սահմանագոտում  հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Հրաչյա Սարուխանյանը Երևանից էր, 1 տարի 2 ամսվա զինծառայող էր:

NEWS.am-ի հետ  զրույցում Հրաչյայի հայրը՝ Արա  Սարուխանյանը, հայտնեց, որ որդին Գորիսի զորամասերից մեկում էր ծառայում, ծառայությունն էլ նորմալ էր ընթանում:
«Հրաչյան խոհարարական էր ավարտել, հետո գնաց ծառայության, որ հետ գար, աշխատեր»,- ասաց նա:
Հրաչյան տան միակ որդին էր, ունի երկու քույր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից