Հասարակություն 

Ժամանակակից աշխարհում ԱԹՍ-ներով հետախուզության դեմը ամենօրյա ռեժիմով առնում են բացառապես հենց սաղարթախիտ ծառերը․ փորձագետ

analitik.am

Շատերը խոսում են սաղարթախիտ ծառերի կարևորության մասին օդի աղտոտվածությունը մաքրելու, տապը մեղմելու, կամ այլ բնության համար անհրաժեշտ ֆունկցիա կատարելու տեսանկյունից։

Սակայն սաղարթախիտ ծառերը առավել կարևոր ֆունկցիա են կատարում հատկապես մեր նման երկրում, հատկապես եթե դրանք նույն վայրում շատ են․․․

Ժամանակակից աշխարհում ԱԹՍ-ներով հետախուզության դեմը ամենօրյա ռեժիմով առնում են բացառապես հենց սաղարթախիտ ծառերը, որոնց կուզեք ասեք պուրակ, ծառուղի կամ ինչ կուզեք։

Մեկ վայրում շատ սաղարթախիտ ծառերը, անհրաժեշտության դեպքում, ամենահուսալի թաքնվելու, կամ հետախուզական ԱԹՍ-ների համար դժվարություն առաջացնող միակ բնական միջոցներն են։

Ոչ թե մեկ փողոց, այլ ամբողջ Երևանը, Աբովյանը և ընդհանրապես Հայաստանի բնակավայրերը բարձր սաղարթախիտ ծառերով պատեք․․․

 

Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ

 

Նույն շարքից