Տեսանյութեր Քաղաքականություն 

Եթե ես ուզում եմ ապրել մի միջավայրում, որտեղ մարդիկ իրար հարգում են, առաջինը ես պետք է հարգեմ․ Աննա Վարդապետյան. Տեսանյութ

analitik.am

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ապրիլի 7-ին Դիլիջանում մասնակցել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին:

«Իմ աշխատանքում, բացի նրանից, որ ես ձգտում եմ օգնել, խրախուսել, հենման կետ և ուս դառնալ խելացի աղջիկների համար, ես ձգտում եմ ինձ շրջապատող բոլոր աղջիկներին և կանանց իմ իսկ օրինակով սովորեցնել մի բան, որ եթե ես ուզում եմ ապրել մի միջավայրում, որտեղ մարդիկ իրար հարգում են, առաջինը ես պետք է հարգեմ: Հարգանքը չի ձևավորվում «ես քեզ հարգում եմ» բառերով։ Երբ ես ասում եմ «ես քեզ հարգում եմ», ստացվում է որ ինչ-որ բան իմ մեջ կիսատ է և անազնիվ։ Ես պետք է հարգեմ քեզ, դիմացինիդ և տեսնեմ այն ճանապարհը, որը դու ամեն օր անցնում ես»,- իր ելույթի խոսքում ասել է նա:

Նշենք, որ համաժողովին ներկա են գտնվել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Մարիամ Փաշինյանը և ՀՀ մի շարք կին գործիչներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նույն շարքից