Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը (67 կգ քաշային կարգ) երկամարտում գրանցելով 320 կգ արդյունք, վստահ գրավեց 1-ին տեղը և նվաճեց ոսկե մեդալ: Նա 15 կիլոգրամով առաջ անցավ 2-րդ տեղը գրաված իսպանացի Խուան Էրնանդեսից.
Գոռ Սահակյանը հաղթեց նաև պոկում և հրում վարժություններում և նվաճեց նաև փոքր ոսկե մեդալներ: