Հայաստան Ռազմական 

Իշխանական քարոզչությունը դրված է անառողջ ուռճացումների վրա․ Տիգրան Աբրահամյան

analitik.am

2 օր է Սոթք, Կութ, Վերին շորժա ճակատով տեղային մարտեր են:

Երեկվա համեմատ ճակատի որոշակի ընդլայնում կա: Թե իրավիճակն ինչ հանգուցալուծում կունենա` դժվար է ասել:

Որոշակի իմաստով թելադրողը` իրավիճակն է, որը կարող է վերահսկողությունից դուրս գալ:

Մարտերը բացի բուն սահմանագծից նաև տեղեկատվական մակարդակում են:

Ճիշտ է` ՊՆ պաշտոնական հաղորդագրությունները զուսպ են, սակայն իշխանական քարոզչությունը դրված է անառողջ ուռճացումների վրա:

Զինվորը, հրամանատարը տեղում լուրջ խնդիր են լուծում, բայց «վերևից» իջեցվող քարոզչական պերեդոզը ավելի շատ վնաս է հասցնում, քան սատարում է խնդիր կատարող մեր զինծառայողներին:

 

Տիգրան Աբրահամյան

Նույն շարքից