Հայաստան Ռազմական 

Հայ-ադրբեջանական սահմանին գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել

analitik.am

Գիշերվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ին պարբերաբար խախտել են հրադադարը Սոթքի, Կութի և Վերին Շորժայի հատվածներում՝ կիրառելով տարբեր տեսակի զինատեսակներ։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով մայիսի 12-ին հայկական կողմից զոհվել է մեկ զինծառայող, վիրավորվել՝ 2-ը։

Նույն շարքից