Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Գուրգեն Արսենյանը մեզ հոգեկան հիվանդների հասարակություն անվանե՞ց

analitik.am

Մեր հասարակությունը, մեր պետությունը, զինված ուժերը ռազմական բախման պարագայում չունեցան հաջողություն: Լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

«Պարզվեց, որ խաբում էինք, մեր մեր անպարտելիության միֆը վերածել էինք իրականության, բայց պարզվեց, որ մեր անպարտելիությունը միֆ էր: Շատ թանկ գնով պարզվեց: Հիմա մենք պարզելուց հետո հոգեկան հիվանդների հասարակություն ենք: Մենք հետևություններ ենք անում: Մենք չենք կարող ևս մեկ անգամ թույլ տալ նմանատիպ իլյուզիաներով, մշուշով կերակրել մեր հասարակությունը՝ վտանգելով մեր երկիրը: Որովհետև այդ դառը, ցավալի, ողբերգական փորձը, որ ձեռք բերեցինք, մեզ պետք է բերի ճիշտ հետևությունների, որոնք անում ենք»,-ասաց նա:

Նույն շարքից