Լրահոս Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայում, ի տարբերություն, օրինակ, Հայաստանի, իշխանության համար պայքարում են թուրքական էլիտաները. թյուրքագետ

analitik.am

Կիրակի օրը Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլն է։ Ընդդիմադիր թեկնածու Ք. Քըլըչդարօղլուն, միանգամայն օրինաչափորեն մեծացնելով ազգայնական խոսույթի կիրառումը իր ելույթներում, երեկ նշել է. «Ադրբեջանի Բաքվի և մեր Ստանբուլի միջև ոչ մի տարբերություն չկա։ Հետևաբար մեր՝ Ադրբեջանի հետ եղբայրությունը և միասնությունը վերկուսակցական է։ Մեր նպատակը Միջին Ասիան Թուրքիայով Եվրոպային կապելն է և թյուրքական հանրապետությունները Թուրքիայի հետ ավելի հզոր կապով միավորող տնտեսական ենթակառուցվածքի ձևավորումն է։ … Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի։ Այս միջանցքի բացումը կախված է կողմերի համաձայնությունից և Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերած անվերապահ աջակցությունից։ Իրանի և Հայաստանի միասնությունը այս հարցում միջանցքի բացումը արգելակում է։ Եթե Թուրքիան իր ուժը կիրառի, … միջանցքը կբացվի։ … Թուրքիան պարտավոր է ընդլայնել այս միջանցքը»։

Հուսամ, որ սա բավարար է հասկանալու համար, որ Թուրքիայի ազգային-պետական շահը ենթադրում է այն քաղաքականությունը, որը Անկարան վարում է այն հիմա և այն չի փոփոխվում կախված անձից։

Մնացածը՝ կրկնեմ երկու շաբաթ առաջ ասածս. «Նույնիսկ Էրդողանի պարտության դեպքում Թուրքիայի՝ Հարավային Կովկասի և, մասնավորապես, Հայաստանի հանդեպ վարած քաղաքականությունը ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ, այն հիմնական ուղղություններով մնալու է նույնը, քանի որ Թուրքիայում, ի տարբերություն, օրինակ, Հայաստանի, իշխանության համար պայքարում են թուրքական էլիտաները, որոնց ընկալումները Թուրքիայի ազգային պետական շահի վերաբերյալ հիմնական առումով չեն տարբերվում»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան

Նույն շարքից