Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Ընտրվել են Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներ

analitik.am

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը խորհրդարանին է ներկայացրել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների եւ քաղաքացիական գործերի քննության դատական կազմերի դատավորների թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության քվեարկությունների արդյունքները:

ԱԺ 107 պատգամավորից քվեարկություններին մասնակցել է 67-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածու է ընտրվել Ելիզավետա Դանիելյանը, իսկ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թեկնածու` Լիզա Գրիգորյանը: Նրանց օգտին քվեարկել է 67 պատգամավոր:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը շնորհավորել է նորընտիր թեկնածուներին եւ հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում:

Նույն շարքից