Քաղաքականություն 

Ես խորապես թքած ունեմ թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրան հարակից որևէ մեկի կարծիքի վրա իմ գործողությունների մասով. Նարեկ Մալյան

analitik.am

Հունիսի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Չաուշեսկուների վերաբերյալ ներկայացման գործով դատական նիստը, որի ընթացքում կհնչի Նարեկ Մալյանի վերջին խոսքը: Դրանից հետո դատարանը կհեռանա խորհրդակցությունների սենյակ վճիռ կայացնելու: Ինչ վերաբերում է այսօրվա նիստին, ապա այսօր ավարտվեց վիճաբանությունների փուլը:

Դատական նիստից հետո Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում կրկնեց դատական նիստում ասվածը, որ հասկանալի չէ, թե ինչն է արգելված, ինչն ինքը պետք է չաներ, բայց արել է, ինչի համար էլ հայտնվել է դատարանում. «Չկա արգելված ոչ մի բան, սա մի հատ ընտանիքի քմահաճույք է: Ընդ որում, մեր բախտն անգամ բռնապետի հարցում չի բերել: Բռնապետերն ունենում են ինչ-որ գաղափարներ, մոտիվացիաներ, մեր բռնապետը պոպուլիստ ա, էսօր մի բան ա պարտադրում, վաղը՝ դրա հակառակը: Մի օր գոռում է Արցախը Հայաստան է, մի օր Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչում ու դա է պարտադրում: Ես արել եմ այն, ինչ գտել եմ հարմար ու շարունակելու եմ դա անել: Դա իմ օրակարգն է: Եթե Նիկոլ Փաշինյանին կամ որևէ մեկին դա դուր չի գալիս, թող թողնի երկրից գնա: Ես խորապես թքած ունեմ թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրան հարակից որևէ մեկի կարծիքի վրա իմ գործողությունների մասով: Ես միշտ անելու եմ այն, ինչ ուզում եմ»:

Մալյանը նշեց, որ այստեղ անգամ գործ չկա. «Հասկանո՞ւմ եք՝ ինձ դատում են խմբակային ինչ-որ արարք կատարելու համար: Ըստ Նիկոլ Փաշինյանի, ըստ ինչ-որ մի ապուշի, ես խումբ եմ: Ես վայելել եմ այս դատավարությունը, հաճույք եմ ստացել այս դատավարությունից»:

Նույն շարքից