Բարի օր Լրահոս Հասարակություն 

Եթե ազատության մեջ մնացի, Հանրապետության հրապարակում անպայման Րաֆֆու «Սամվելը» բեմադրելու եմ. Նարեկ Մալյան

analitik.am

Եթե ազատության մեջ մնացի, անպայման Րաֆֆու «Սամվելը» բեմադրելու եմ: Չաուշեսկուների վերաբերյալ ներկայացման գործով դատական նիստից հետո հայտարարեց Նարեկ Մալյանը:

Մալյանը նշեց, որ դա հավանաբար անելու է Հանրապետության հրապարակում. «Ճիշտն ասած՝ խոսք է տվել «Դեբիլների ապստամբություն» բալետը բեմադրել, դա մի քիչ հետաձգվեց: Րաֆֆու «Սամվելի» վերջին դրվագը կբեմադրեմ: Կարող ա նույնիսկ խառնեմ՝ Չաուշեսկուները գան Րաֆֆու «Սամվելի» հետ միասին ինչ-որ բաներ անեն՚»,-ասաց նա՝ կոչ անելով ցանկացողներին միանալ իրենց:

«Մեզ մոտ միշտ ուրախ է: Հիշեք մի շատ կարևոր բան՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթացը ուրախ գործընթաց է: Իր կառավարումն է տխուր, աղետ, սուգ, վիշտ, իսկ հեռացնելու գործընթացը լինելու է ուրախ, երջանիկ, ժպիտներով պրոցես»,-հավելեց նա:

 

Նույն շարքից