Բարի օր Իրավական Լրահոս 

Նիկոլ Փաշինյանն ունի հոգեկան հիվանդություն, ԱԱԾ-ն այդ թղթերը պահել է, դա գիտեմ գեներալ Վահագն Հարությունյանի խոսքերից. Տիգրան Աթանեսյան

analitik.am

Նիկոլ Փաշինյանն ունի հոգեկան հիվանդություն: Ցավոք սրտի, ժամանակին ԱԱԾ-ն այդ թղթերը պահել է: Գիտեմ դա գեներալ Վահագն Հարությունյանի խոսքերից, որ հիմա հետախուզման մեջ է: Ժամանակը եկել է, հիմա կարող եմ դա ասել: Ներկայացվել է՝ մարդն ունի պարոնոիդալ շիզոֆրենիա: Եվ այս ազգն իրեն ղեկավար ընտրում է պարոնոիդալ շիզոֆրենիկին: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մոտ հայտարարեց Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ այսօր կայացավ Նարեկ Մալյանի գործով հերթական դատական նիստը: Հաջորդ նիստը կայանալու է հունիսի 30-ին, որից հետո դատարանը գնալու է խորհրդակցությունների սենյակ վճիռ կայացնելու: Խոսքը վերաբերում է Չաուշեսկուների վերաբերյալ ներկայացման գործին:

Խոսելով այս դատավարության մասին՝ Աթանեսյանը նշեց, որ դա հերթական խայտառակությունն են, որ իրենց ճակատին է կպնելու:

Աթանեսյանը նշեց, որ այս գործով ցանկանում են պատժել Մալյանին, որովհետև այս իշխանությայն ողջ էությունը ցույց է տվել Մալյանը. «Նա ցույց է տվել այս իշխանությունների լիբերալ-ֆաշիզմի տեխնոլոգիայի արդյունք լինելը»:

Հարցին՝ արդյո՞ք հոգեկան խնդիրները հետագայում կարող են ազատել Նիկոլ Փաշինյանին արդարադատությունից, Աթանեսյանն ասաց, որ վերջինս արդարադատության չի արժանանալու. «Ինքն իր կյանքով արդարադատությանը դեռ պետք է արժանանա: Ինքը հենց դրանից է վախենում, որ իրեն մի տեղ սատկացնելու են, գյուլեն: Սա է իր վախը, ինքը գիտի, որ այդպես է լինելու, իրեն էլ չեն դատելու, ինչի՞ համար դատեն: Ինքը դրան է արժանացել: Ես դրան կոչ չեմ անում: Ես գոհ եմ արդարադատությունից, որ ամեն ինչ բացահայտվի, բայց ինքը դա գիտի: Ամեն մեկը գիտի, թե իր վերջ ինչ է լինելու: Ինքը դրանից է վախենում»:

Նույն շարքից