Լրահոս Քաղաքականություն 

Գալուզինը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել են Բաքվի և Երևանի հետ ՌԴ պայմանավորվածությունները

analitik.am

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Սամսարի հետ քննարկել է Անդրկովկասում տիրող իրավիճակը, մասնավորապես` Մոսկվայի, Բաքվի և Երևանի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Քննարկվել է Անդրկովկասում տիրող իրավիճակը, այդ թվում` ռուսական աջակցությամբ Բաքվի և Երևանի միջև կարգավորման ուղիների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հեռանկարներին։ Ընդգծվել է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի շրջանակներում փոխգործակցության կարևորությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների տեղակալների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ Մոսկվայում անցկացվեց «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը։ Վրաստանը հրաժարվեց միանալ այդ հարթակին։

Նույն շարքից