Լրահոս Հասարակություն 

Բաքուն և Երևանը կարող են խաղաղության պայմանագիրը ստորագրել հունիսի 1-ին․ AFP

analitik.am

Կրեմլը գնահատել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետները, փոխանցում է Sputnik-ը։

 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրումը հնարավոր է տեսանելի ապագայում. «Գլխավորը ոչ թե ժամանակը, այլ բոլոր հարցերի վերջնական լուծումն է»:

Նա հայտնել է, որ հաջորդ շաբաթվա վերջին Մոսկվայում կհավաքվեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները՝ քննարկելու կողմերի միջև առկա խնդիրները։

«Ինչպես ասվեց երեկ հանդիպման ժամանակ, հանգամանքները փոխվել են շատ առումներով, և իրականում հայեցակարգային առումով այս փոփոխված հանգամանքները թույլ են տալիս տեսանելի ապագայում խաղաղության պայմանագիր կնքել»,-ասել է Պեսկովը։

Agence France Presse-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի դեսպանին գրել է, որ Բաքուն և Երևանը կարող են խաղաղության պայմանագիրը ստորագրել հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ։

Iravaban.net

Նույն շարքից