Լրահոս Հասարակություն 

Վարունգը՝ 1800 դրամ, գիլասը՝ 2500. Արցախում նոր պետնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո ընդհանրապես տիրում է քաոսային իրավիճակ. Աբրահամյան

analitik.am

Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում գնաճին հետևող չկա…

Իսկ նոր պետնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո ընդհանրապես տիրում է քաոսային իրավիճակ։

Ապրանքները բավական չի այսքան թանկ են,դրան գումարած էլ շատ հաճախ լինում են օգտագործման համար ոչ պիտանի և մարդիկ գումարը տալիս են ապրանքը առնում տանում տուն և ստիպված դեն նետում։

Ղեկավարություն կոչեցյալին բացարձակ չի հետաքրքրում թե հասարակ մարդիկ ինչով են սնվում(կամ առհասարակ սնվում են թե ոչ)։

Հուսով եմ այս ամենը չի հասնի այն աստիճանի որ անհրաժեշտություն առաջանա մարդկանց իմունային համակարգի և վիտամինների անհրաժեշտ չափաբաժինը ապահովելու համար բժշկական միջամտության(система-ի)»։

 

Նույն շարքից