Լրահոս Միջազգային Ռազմական 

Բախմուտի կատաղի մարտերում սպանվել են թուրք և ամերիկացի վարձկաններ

analitik.am

Ռուսական ուժերի կողմից Արտյոմովսկիի (Բախմուտ) նկատմամբ վերահսկողություն սահմանելուց հետո ուկրաինական կողմի հետ տեղի է ունեցել դիակների և գերիների փոխանակում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքական մամուլը հայտնում է, որ փոխանակման ժամանակ ոււկրաինական կողմին է փոխանցվել ամերիկացի ու թուրք վարձկանների դիեր: Այդ մասին  են վկայում հրապարակված լուսանկարները, որտեղ երևում է, որ երկու դագաղների վրա սփռված են ԱՄՆ-ի ու Թուրքիայի դրոշները:

Հիշեցնենք, որ Արտյոմովսկը կարևոր տրանսպորտային հանգույց է Դոնբասում ուկրաինական զինուժի մատակարարման համար, որի շուրջ կատաղի մարտեր են ընթանում արդեն մի քանի ամիս։

Ռուսական կողմից մարտական առաջադրանքների զգալի մասն իրականացնում է «Վագներ» խմբավորումը։

Նույն շարքից