Հասարակություն 

Վարդան Մինասյանը կգլխավորի «Արարատ-Արմենիա»-ն

analitik.am

FootballTime-ի տեղեկություններով` «Արարատ-Արմենիան» ընթացիկ մրցաշրջանից հետո նոր գլխավոր մարզիչ կունենա. ակումբը գլխավորելու է Վարդան Մինասյանը։

Մինասյանը 2018-20 թթ. արդեն մարզել է «Արարատ-Արմենիան»։ Նրա գլխավորությամբ ակումբը 2018/19 և 2019/20 մրցաշրջաններում դարձել է Հայաստանի չեմպիոն, իսի 2019 թ. շատ մոտ էր Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճելուն, սակայն որակավորման փլեյ-օֆֆ փուլում 11-մետրանոցներով պարտվեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին»։

Ըստ ակումբին մոտ կանգնած աղբյուրի, կողմերն արդեն պայմանագիր են կնքել։

 

Նույն շարքից