Լրահոս Միջազգային 

Էրդողանը կորցնում է առավելությունը․ բացառված չէ՝ նաև իշխանությունը

analitik.am

Թուրքիայում շարունակվում է այսօր կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների հաշվարկը։

Վերջին տվյալներով, բացվել է քվեատուփերի 56,12%-ը։

Ըստ այդմ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքում է ձայների 55,71%-ը, իսկ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,29%-ը։

Հատկանշական է, որ նախնական տվյալների առաջին հրապարակումից հետո, երբ Թուրքիայի գործող նախագահը հավաքել էր ավելի քան 67 տոկոս, նրա առավելությունը շեշտակի նվազում է։

Մինչդեռ Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ Քեմալ Քըլչըդարօղլուն նախնական տվյալներով հավաքել էր շուրջ 33 տոկոս։

Եթե նման միտումը շարունակվի, ապա բացառված չէ, որ Թուրքիան նոր նախագահ կունենա և Էրդողանը կկորցնի ոչ միայն քվեների առավելությունը, այլև երկարամյա իշխանությունը։

Նույն շարքից