Միջազգային 

Որ երկրների առաջնորդներ են շնորհավորել Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ

analitik.am

Թուրքիայում մայիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ հաղթել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավաքելով քվեների 52.16 տոկոսը:

Դեռևս նախնական տվյալների հրապարակումից հետո մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ են հղել Էրդողանին:

Էրդողանին շնորհավորողների թվում են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պոտինը, Ուկրաինայի, Բրազիլիայի, Անգլիայի, Գերմանիայի ղեկավարները:  Թուրքիայի վերընտիր նախագահին շնորհավորել է նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին:

Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայացել էր նախագահական ընտրությունների 1-ին փուլը, որի ընթացքում առաջադրված թեկնածուներից և ոչ մեկը 50%+1 ձայն չհավաքեց, ինչի հետևանքով էլ ընտրությունները տեղափոխվեցին 2-րդ փուլ, որն էլ տեղի ունեցավ մայիսի 28-ին: Վերջին տվյալներով Էրդողանը հավաքել է ձայների 52.16 տոկոսը, ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47.84 տոկոսը:

Նույն շարքից