Միջազգային 

ՆԱՏՕ-ի առաքելությունը Կոսովոյում շրջափակել է քաղաքապետարանների մուտքերը

analitik.am

Կոսովոյում և Մետոհիայում ՆԱՏՕ-ի զորամիավորման ուժերն արգելափակել են շրջանի հյուսիսում գտնվող քաղաքպետարանների մուտքերը, որտեղ տեղի սերբերը զանգվածային բողոքի ցույցեր են անցկացնում, հայտնում է Կոսովոյի առցանց պորտալը։ Նատօականների հետևում կանգնած են Կոսովոյի ոստիկանական մեծ ուժեր, որոնք թույլ չեն տալիս Կոսովոյի սերբերին մոտենալ շենքերին:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երկուշաբթի երեկոյան ասել է, որ իրավիճակը Կոսովոյում և Մետոհիայում սրվում է, քանի որ Կոսովոյի ալբանացի վարչապետ Ալբին Կուրտին փորձում է «տարածաշրջանային Վլադիմիր Զելենսկի» դառնալ։

Երկուշաբթի առավոտյան հարյուրավոր տեղաբնակ սերբեր հավաքվել են նահանգի հյուսիսում գտնվող տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի մոտ և պահանջել դուրս բերել Կոսովոյի ոստիկանությունը և հետ կանչել Կոսովոյի ալբանացի քաղաքապետերին։

Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը կիրակի հայտարարել է, որ լարվածությունը Կոսովոյում հասել է առավելագույնին և կարող է վերաճել զինված հակամարտության, սերբական բանակի ստորաբաժանումները շարունակում են վերաբաշխվել և դիրքեր գրավել Կոսովոյի և Մետոհիայի հետ վարչական գծի ուղղությամբ։

Վուչիչը ուրբաթ սերբական բանակը բերել է առավելագույն զգոնության՝ Պրիշտինայի միակողմանի քայլերի պատճառով Կոսովոյում և Մետոհիայում տիրող իրավիճակի ֆոնին։ Երկրի ղեկավարը նաև պահանջել է ՆԱՏՕ-ից «անհապաղ դադարեցնել բռնությունները սերբերի նկատմամբ» Կոսովոյում և Մետոհիայում։ Սերբիայի պաշտպանության նախարարը հեռուստատեսությամբ հաստատել է բանակը մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի հասցնելը և ուժերի առաջխաղացումը դեպի Կոսովո և Մետոհիա։Պատճառը Պրիշտինայի իշխանությունների կողմից տարածաշրջանի հյուսիսում ալբանացի քաղաքապետեր նշանակելու փորձն էր՝ ապրիլի 23-ին Հյուսիսային Կոսովոյի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, որոնք բոյկոտել էին տեղի սերբերը։

Նույն շարքից