Միջազգային 

Երկրաշարժից տուժած շրջանների մեծ մասում հաղթել է Էրդողանը

analitik.am
Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթել է փետրվարյան երկրաշարժից  տուժած 11 նահագներից 9-ում:
Մասնավորապես Հաթայ նահանգում Էրդողանը հավաքել է 50.13, Քահրամանմարաշում՝ 75.76, Մալաթիայում՝ 71.96, Գազիանթեփում՝ 62.76, Ադիյամանում՝ 69.09, Օսմանիեյում՝66.21, Շանլըուրֆայում՝ 64.86, Էլազըղում՝ 70.27, Քիլիսում՝ 70.12 տոկոս ձայն:
Իսկ Ադանայում և Դիարբեքիրում Էրդողանը պարտություն է կրել՝ զիջելով ընդդիմադիր «Ազգ» դաշինքի թեկնածու, քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին:

Նույն շարքից