Հասարակություն Պատահարներ 

Երևանում ԱԱԾ աշխատակիցը, ոչ սթափ վիճակում, միջադեպի պատճառ է դարձել

analitik.am

Երեկ՝ մայիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Ա․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 41-ամյա Հովհաննես Խ․-ին։

Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է Ազգային անվտանգության ծառայությունում, տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ (խմած)։

Նույն շարքից