Հասարակություն 

Ցեղասպանության թանգարանի թղթերի այրման վերաբերյալ վարույթ է նախաձեռնվել

analitik.am

ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գում է․

«Ցեղասպանության թագարանի շենքի հարակից տարածքում մետաղե տարայի մեջ թղթերի այրման վերաբերյալ հրապարակված տեսագրության առնչությամբ Ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ 2023թ․ մայիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչականբաժում ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթը և կատարվում է նախաքննություն:

Նախաքննության ընթացքում հանցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայոց ցեղասպանության թանգարան ինսիտուտ»-ի ղեկավար, ինչպես նաև ֆոնդի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձինք և աշխատակիցներ։

Այս պահին վարույթով առկա տվյալներով՝ տեսանյութում երևացող թղթերը եղել են սևագրեր կամ թանգարանային առարկաներից կատարված պատկերների լուսանկարներ, որոնք օգտագործվում են տարբեր ժամանակավոր, շրջիկ ցուցադրությունների ընթացքում։

Վարույթի շրջանակում ստացված տվյալներով՝ շրջանառվող տեսանյութերում երևացող որևէ թանգարանային առարկա, որը հաշվառված է թանգարանի հիմնական ֆոնդում, չի այրվել, որևէ նման առարկա չի ոչնչացվել:

Նախաքննությունը շարունակվում է՝ անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են ստացված տվյալները վարույթի շրջանակներում ստուգելու, անձանց գործողություններին վերջնական իրավական գնահատական տալու նպատակով»։

Հիշեցնենք, որ համացանցում տարածվում էր տեսանյութ, թե ինչպես է թանգարանին հարակից տարածքում մետաղե տարայի մեջ այրվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ թղթեր, նկարներ։ Թանգարանը պարզաբանել էր, որ դրանք սևագրեր են։ Սկայն չէր հայտնում, թե ինչու են ընտրել սևագրերի ոչնչացման այդ տարբերակը։

Նույն շարքից