Հասարակություն 

Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ որևէ ճնշում չկա. փաստաբան

analitik.am

Պատերազմում նահատակված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի, նկատմամբ որևէ ճնշում չկա, նա բավականին ազատ է իր դիրքորոշումներում։ Ինչ վերաբերում է փաստաբաններին, մեզ վրա ևս ճնշում չկա, դա բացառվում է, մենք այն մարդիկ չենք, որ մեզ վրա կարողանան ներազդել՝ անկախ պաշտոնեական դիրքից և այլն։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

«Անգամ ՔԿՀ աշխատակիցները շատ հարգանքո են վերաբերում Գայանե Մարտիրոսյանին։ Համենայն դեպս՝ մենք նման տեղեկություն չունենք»,- նշեց Հովսեփ Սարգսյանը։

Միևնույն ժամանակ պաշտպանն արձանագրեց, որ փոխարենը ճնշում եղել է վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ, ինչի մասին վկայում է նաև այն, որ գործը նախանձելի արագությամբ ուղարկվել է դատարան, թեև այլ գործեր, սովորաբար, ամիսներով քննվում են։

Նույն շարքից