Գլխավոր Քաղաքականություն 

Մինչև տարեվերջ բոլոր մարզերում կգործի պարեկային ծառայություն. Ֆիդանյան

analitik.am
Մինչև 2023 թվականի տարեվերջ ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայությունը կներդրվի ամբողջ հանրապետության տարածքում։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:
«Արդեն ավարտվել է Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում պարեկների ուսուցումը։
Խոսելով ոստիկանությունում իգական սեռի ներկայացուցիչների քանակի մասին` նա նշեց, որ այս պահին նրանք կազմում են 18,4 տոկոս` կանխատեսված 18,8 տոկոսի փոխարեն:
«Մենք նպատակ ենք դրել պարեկային ծառայությունում կին ծառայողների թվաքանակը մինչև 2024թ–ի ավարտը հասցնել 30 տոկոսի` անցկացնելով կին ծառայողների թիրախային ընդունելություն»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է ոստիկանության ծառայողների հաշվետու տարվա միջին աշխատավարձին, ապա Ֆիդանյանը նշեց, որ ներառյալ պարգևատրումները, այն կազմել է 289 հազար դրամ։

Նույն շարքից