Քաղաքականություն 

ՆԳՆ պաշտոնյան պարզաբանել է, թե ինչու են Փաշինյանին ուղեկցում մեծ թվով ոստիկաններ

analitik.am

ՀՀ վարչապետին ուղեկցող ոստիկանները հասարակական կարգն են պահպանում։

ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։

«Մենք իրականացնում ենք մեր ծառայությունը, մեր գործառույթը, եթե առկա է լինում օրենքի սահմաններից մեր լիազորությունների անցում, վստահեցնում եմ` ոչ միայն ոստիկանության, այլև այլ իրավապահ մարմինների կողմից իրականացվում են համապատասխան գործողություններ»,- նշեց Ֆիդանյանը։

Թե որքան ռեսուրս է ծախսվում հրապարակում հերթապահություն իրականացնող ոստիկանների համար, Ֆիդանյանը չպարզաբանեց։

Նույն շարքից