Քաղաքականություն 

Հայաստանում է Սլովենիայի ԱԺ նախագահը

analitik.am

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանիչը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Զվարթնոց» օդանավակայանում Սլովենիայի ԱԺ նախագահին դիմավորել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Հայաստան այցի շրջանակներում Սլովենիայի ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Հայաստանի և Սլովենիայի ԱԺ նախագահները հանդիպումից հետո հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։

Նույն շարքից