Տնտեսություն 

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

analitik.am

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 10։30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 383․47 դրամ` մայիսի 29-ի համեմատ արժեզրկվելով 0.08 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 385 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 388 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 385 դրամ է, վաճառքը՝ 388։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 404․28 դրամ (արժեզրկվել է 0․44 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 417 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 414 դրամ է, վաճառքը՝ 418 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է  4.66 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4․80 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4․70 դրամ, վաճառքը` 4․80 դրամ։

Նույն շարքից