Միջազգային 

Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի և Թուրքիայի արտգործնախարարները

analitik.am

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մայիսի 30-ին հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկերոջ՝ Էնթոնի Բլինքենի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առաջիկայում պլանավորվող ռազմավարական մեխանիզմների քննարկմանը նվիրված հանդիպման նախապատրաստական գործընթացը, պաշտպանողական զինտեխնիկայի արտադրության ոլորտում առկա համագործակցությունը և Նյու-Յորքում գտնվող Թուրքիայի տան վրա տեղի ունեցած հարձակմանը վերաբերող հարցեր:

Բացի այդ, հաղորդվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Թուրքիայի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու գործընթացին և ուկրաինական հացահատիկի դուրսբերման վերաբերյալ Ստամբուլում կնքված համաձայնագրին առընչվող մի շարք հարցեր:

Բլինքենը նաև շնորհավորել է Չավուշօղլուին Թուրքիայում համապետական ընտրությունների ավարտի և դրանցում գրանցված արդյունքների առթիվ:

Նույն շարքից