Միջազգային 

Հայտնի է՝ ով կարող է ստանձնել Թուրքիայի փոխնախագահի պաշտոնը

analitik.am

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը կարող է զբաղեցնել երկրի փոխնախագահի պաշտոնը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին չորեքշաբթի հայտնել է Hürriyet թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ հունիսի 3-ին երդվելուց հետո նոր ժամկետով վերընտրված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհայտարարի կառավարության նոր կազմը։ Նախարարների կաբինետը գրեթե ամբողջությամբ կթարմացվի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Հուլուսի Աքարը կարող են պահպանել իրենց պաշտոնները։ Ֆիդանը, որը գլխավորում է թուրքական հետախուզությունը, կարող է նախարարի պաշտոն ստանալ կամ ստանձնել անվտանգության հարցերով փոխնախագահի պաշտոնը։ Hürriyet-ըգրում է, որ այդ հարցը երկար ժամանակ քննարկվել է Անկարայում։

Պարբերականի տվյալներով՝ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը կարող է մտնել կառավարություն, նրա հնարավոր պաշտոնը չի նշվում։ Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները գրել էին, որ նա կարող է գլխավորել ԱԳՆ-ն։

Hürriyet-ը հայտնում է նաև նախկին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքի կաբինետում առաջիկա նշանակման մասին։ Նախօրեին Էրդողանը հանդիպել է նրա հետ, սակայն հանդիպումից հետո հայտարարություններ չեն արվել։

Նույն շարքից