Միջազգային 

Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովին

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Եվրամիության և շուրջ 20 երկրների ղեկավարների մասնակցությամբ հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի ունենալիք Երվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Թուրքական լրատվականները վերոհիշյալ չեղարկումը որակում են որպես նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանի կողմից ավանդական այցերի առաջնահերթության պահպանում: Դա ենթադրում է այցելություն ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, ապա՝ Ադրբեջան:

Նշենք, որ Քիշնևում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ժամանակ կողմերը պետք է քննարկեն խաղաղության պայմանագրին առընչվող մի շարք հարցեր:

Նույն շարքից