Հասարակություն 

Հունիսի 4-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն. Ոստիկանություն

analitik.am

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 4-ին Երևան քաղաքի կենտրոնական մասում անցկացվելու է One Run միջազգային վազքարշավը, որի մեկնարկը տրվելու է «Հանրապետության հրապարակի» մետրոյի մոտից և անցնելու է Նալբանդյան, Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցներով:

Հունիսի 4-ին՝ ժամը 07:00-14:30-ը, երթևեկության համար փակ է լինելու Նալբանդյան փողոցը, իսկ ժամը 09:00-14:00-ը՝ նաև Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցները:

Նույն շարքից