Լրահոս Հասարակություն 

Ահազանգ. Հարվածներ են հասցրել, ամենավերջին հայհոյանքներ ու վիրավորանքներ հնչեցրել Աննա Մանուկյանին /տեսանյութ/

analitik.am

Արփի Աբելյանը գրում է. «Շաաատ շտապ!!!! Ուշադրություն!!!Տարածել!!!

Մենք հասել ենք էն մակարդակի որ արդեն շներին կերակրելու համար մարդ են ծեծում!!!!Երեկ մեր կենդանասերներից Աննա Մանուկյանը փողոցում շներ է նկատել և սկսել է կերակրել էլի էն նույն Փարաքարում (հիշում եք չէ Ռիժիկին են մեծ փայտով խփողին) դրանից մի քիչ այն կողմ, մոտեցել են 3 հոգի արգելել են կերակրել, վեճ է տեղի ունեցել և սկսել են քաշքշել, հարվածներ են հասցնել, ամենավերջին հայհոյանքներ ու վիրավորանքներ հնչեցրել: Էն աստիճանի են հասցրել աղջկան որ փախել նստել է մեքենան, նույնիսկ մեքենայի մեջ են շարունակել հարվածել: Աննան բացի ոստիկանությունից նաև շտապ օգնություն է կանչել:

Հաղորդումը տրվել է, բայց վստահ չեմ որ գործը նորմալ կընթանա ու էտ աբորիգենները կպատժվեն: Այսօր դիմելու ենք նաև մամուլին, իսկ մենք մեր հերթին եկեք բարձր հնչեղություն ապահովենք, տարածենք ու խայտառակ անենք դրանց:

Պատկերացնում եք էտ անլեզու շներին ինչ կանեն եթե մարդու վրա են սենց հարձակվում??? Մի խոսքով այդ տարածքի շները վտանգի առաջ են , որովհետեվ տեսանյութի տիկինը վիդիտե լի հյուրատուն տուրիստներ ա բերում ու շները իրան էտ գործում խանգարում են»:

Նույն շարքից