Գլխավոր Լրահոս Քաղաքականություն 

«Մեծ լվացքատուն»՝ Երևանի քաղաքապետարանում. Ավագանու անդամը՝ Տիգրան Ավինյանի գործունեության մասին

analitik.am

Այն լայնածավալ բարեկարգումը, որը տեղի է ունենում Երևանում, իրականում բուտաաֆորիա է: Կարմիր գիծ հաղորդման եթերում հայտարարել է Երևանի ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանը:

Աբգարյանի խոսքերով, արտաքինից փաթեթավորված, մեջն ամբողջովին փչացած կոնֆետ են վաճառում երևանցիների փողերով. «Դա արվում է ցույց տալու համար, թե ինչպիսի թափով գործ է անում Տիգրան Ավինյանը, եկավ, ամեն տեղ աշխատանք է գնում: Բայց այդ գործի որակը որքանո՞վ է լավը, որքանո՞վ են այդ գործի միջոցները թափանցիկ արվում, որքա՞նն է արվում մրցույթներով, որքանո՞վ է տեխվերահսկում իրականացվում: Քաղաքացին տեսնում է, որ գործ է արվում, տեսնում է, որ ինչ-որ փլված տեղում ինչ-որ գունավոր սալիկներ են հայտնվել: Քաղաքացին չի տեսնում մրցույթի ծավալաթերթը, որտեղ գրված է մի բան, սակայն արվում է մեկ այլ բան: Մենք նման դեպքեր ունենք, օրինակ՝ Մաշտոցի գետնանցման դեպքը»:

Աբգարյանը նշել է, որ օրինակ գրված է լինում, որ պետք է բետոն արված լինի, սակայն գնում տեսնում են, որ բետոն չկա, գրված է գրանիտ, սակայն արված է լինում այլ որակի քարով. «Երևանի քաղաքապետարանը մեծ լվացքատան հնարավորություն է տալիս, որովհետև օրինակ շինբերակարգումը, կանաչապատումն այն ոլորտներն են, որտեղ կարող ես գրել մեկ բան, ստանալ մեկ այլ բան, կարող ես անընդհատ գրել, որ ծաղիկները թոշնել են, փոխել ես: Ով է գնալու ստուգել՝ փոխվել է, թե՝ ոչ: Բնականաբար այդ ոլորտներում միշտ հավատարիմ մարդկանց են նշանակել: Կարևոր չէ, որ մասնագետ լինեն, քանի որ մասնագետները կհասկանան: Մեզ մոտ հիմա էլ մասնագետներ չեն այդ ոլորտներում: Այնտեղ նշանակվում են հավատարիմ մարդիկ, որպեսզի կարողանան անել այն, ինչ ուզում են»:

 

Նույն շարքից