Բարի օր Լրահոս Քաղաքականություն 

Քաղաքապետարանում մոգոնել են քաղաքապետի տեղակալների օգնականի հաստիք ու պարգևավճար են տալիս նրանց. ավագանու անդամ

analitik.am

2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Երևանի քաղաքապետարանում 58 միլիոն դրամի պարգևավճար է բաժանվել: Ընդ որում, այդ գումարից 47 միլիոն դրամը բաժանվել է մարտ ամսին՝ Հրաչյա Սարգսյանի գնալուց առաջ:

Կարմիր գիծ հաղորդման եթերում Երևանի ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանը հայտնել է, որ իրեն շատ դժվարությամբ են տեղեկատվություն տրամադրել պարգևավճարների մասին՝ ենթադրելով, որ ճնշում է եղել վերևից:

Աբգարյանի խոսքերով, երբ նայում ես, թե ովքեր են պարգևավճար ստացել, տեսնում ես, որ դրանք տրվում են վերևներին. «Քաղաքապետի տեղակալներն են ստանում պարգևավճար: Դա քիչ չէ պարգևավճար են ստանում նաև տեղակալների օգնականները: Այդ հաստիքը վերջերս մոգոնեցին: Հերիք չէ նման հաստիք են ստեղծել, աշխատավարձ են տալիս, մի հատ էլ պարգևավճար են տալիս: Բա ներքևնե՞րը: Քաղաքապետի տեղակալներն առանց այդ էլ բարձր աշխատավարձ են ստանում՝ ի տարբերություն ներքևի աշխատողները»:

«Ինչ վերաբերու է տեղակալներին: Մենք շատ լավ գիտենք, որ դա հայեցողական պաշտոններ են, որտեղ բերում են իրենց ծանոթներին, ինչո՞ւ են տեղակալներին տալիս պարգևավճար: Եթե Ավինյանի թիմն եք, եկեք ուրեմն անձնազոհ աշխաատեք՝ առանց պարգևավճարների, տեղից արդեն շատ բարձր աշխատավարձ եք ստանում: Երևանցիների մեծ մասը կերազեր նման աշխատավարձ ստանար: Խոսքը 600-900 հազար դրամ աշխաավարձի մասին է: Վարչության պետին ինչո՞ւ ես 200 տոկոսի չափով պարգևավճար տալիս»,-ասել է նա

Ինչպես նշել է ավագանու անդամը, ինքը դեմ չէ, որ ավելանա օրինակ բանվորների, հավաքարարների թիվը, սակայն դրա փոխարեն աճում է վարչական ռեսուրսը՝ SMM մասնագետ և այլն. «Երբ քաղաքապետարանի պարգևավճարային տրամադրությունը նայում ես, նախընտրական շտաբի տրամադրություն է»:

 

Նույն շարքից