Լրահոս Քաղաքականություն 

Ոչ մի թուղթ ոչ մեկին չի կարող պաշտպանել․ կովկասագետ

analitik.am

«Փաշինյանն իր լրագրողական և քաղաքական կարիերայի ամբողջ ընթացքում ձգտում էր այս օրվան։ Սա հենց այն արտահայտությունն էր, որ ադրբեջանական զինծառայողները պարտադրում էին գերեվարված և անզեն հայերին՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Այժմ հայ ժողովրդին դա պարտադրում է Փաշինյանը։ Հաջորդիվ Ալիևի մյուս կարգախոսների կրկնությունն է՝ «Զանգեզուրն Ադրբեջան է» և «Իրավանն Ադրբեջան է»։

Հ․Գ․ Ոչ մի թուղթ ոչ մեկին չի կարող պաշտպանել։ Արժե հիշել 1994 թ․ Բուդապեշտի մեմորանդումը, համաձայն որի՝ ՌԴ-ն, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն երաշխավորում էին Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը, վերջինիս դեմ ուժի գործադրման անթույլատրելիությունը և այլն։ Այնուամենայնիվ, սակայն, դեռ 1993 թ․-ին Ուկրաինայում պատերազմ լինելու մասին գրում էր ռեալիզմի կենդանի դասական Ջոն Միրշայմերը։

Քարտեզում 1919 թ․-ին Ադրբեջանի ներկայացրած պահանջներն են»։

 

Կովկասագետ Կարեն Իգիթյան

Նույն շարքից