Բարի օր Լրահոս Հասարակություն 

Սա դասական, դասագրքային օրինակ է, թե ինչպես չպետք է անել. փորձագետ

analitik.am

«Երևանում քաղաքային պլանավորումը ընտրություններին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանը, խոսելով Երևանի կանաչապատման, սակուրաների, ծառերի հատման մասին, նշեց, որ այն, ինչ արվում է Երևանում, դասական օրինակ է, թե ինպես չպետք է անել դա, պետք է գրել որպես ուսումնական նյութ, թե ինչպես չի կարելի անել. «Ընտրվել է սխալ մեթոդ, սխալ տեղ, սխալ ժամանակ, սխալ միջոց: Ու ինչն ինչով է փոխարինվել»,-ասաց նա:

Վերմիշյանի խոսքերով, Օպերայի մոտ հաստ հացենիներ են կտրվել, իսկ երբ իրենք բանվորներից հետաքրքրվել են, թե ինչու են կտրում, իրենց ասել են, որ յոլկաներ են տնկելու. «Հասկանո՞ւմ եք՝ ասեղնատերև ծառերով են փոխարինում: Հետո հասկացանք, որ սակուրները մի քանի հոգու ճաշակի թեմա է ընդամենը: Մարդիկ ուղղակի որոշել են, որ լավ անուն է: Չգիտեմ, թե ինչ լոգիկայով են որոշել: Հետո նաև պարզվեց, որ դրանք այլ սակուրաներ են»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե հատվել են ծառեր, որոնք մոտ են կենսունակության ավարտին, մասնագետն ասաց՝ կենսունակության ավարտին մոտ մարդկանց էլ վերացնե՞նք. «Շատ անհեթեթ բան է: Ես մի երք ժամ լեկցիայի էի կարդում այդ ՊՈԱԿ-ի աշխատողների համար: Իրենք ասում էին, որ համաձայն են, բայց դա պետք է իրականացվի: Սա գրքային օրինակ է, թե ինչպես չի կարելի կանաչապատում իրականացնել»:

Նույն շարքից