Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

ԼՀԿ-ում սկսել են մարկետինգային ու PR-ային խմբեր վարձել, որոնք արդեն իսկ ինտենսիվ զբաղվում են քարոզչական «պրոդուկտ» պատրաստելու աշխատանքներով. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Աշնանը սպասվող Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ուժերի ցանկը գնալով ավելի է «հարստանում»: Մենք առիթ ունեցել ենք նշել, որ դրանց կարող է մասնակցել նաև Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»: Սակայն, մեր տեղեկություններով, մինչև վերջերս հստակ որոշում չկար՝ առանձի՞ն մասնակցել, թե՞ այլ ուժի կամ ուժերի հետ դաշինքով: Եվ ահա, մեր աղբյուրները փոխանցում են, որ ԼՀԿ-ում արդեն որոշել են ընտրություններին մասնակցել առանձին՝ առանց որևէ դաշինքի:

Մեր տեղեկություններով, վերջնական որոշում ունեն նաև ցուցակի առաջին համարի, այսինքն՝ քաղաքապետի թեկնածուի մասով: ԼՀԿ ցուցակը կգլխավորի Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, ԼՀԿ-ում սկսել են մարկետինգային ու PR-ային խմբեր վարձել, որոնք արդեն իսկ ինտենսիվ զբաղվում են քարոզչական «պրոդուկտ» պատրաստելու աշխատանքներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից