Գլխավոր Լրահոս Հասարակություն 

Տիգրան Ավինյանն ասել էր 1700-2000 դոլար, բայց մարդու գույքը 215 դոլար են գնահատել, պետք է պատասխան տան

analitik.am

Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այս պահին ակցիա են անում կառավարության մոտ: Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Տիգրան Ավինյանն ասել էր, թե առաջվա նման չի լինելու, գույքը 500-600 դոլար չի գնահատվելու, գնահատվելու է 1700-2000 դոլար, սակայն իրենք ցույց են տալիս, որ քաղաքացու գույքը 215 դոլար են գնահատել:

Քաղաքացու խոսքերով, եթե քաղաքական գործիչն ինչ-որ բան է ասում, պետք է դրա համար պատասխան տա, ոչ թե ընտրություններից առաջ ինչ-որ շոյող բաներ ասի ու անցնի առաջ:

Ֆիրդուսի թաղամասի բնակիչն ասաց, որ իրենց պայքարը շարունակվելու է, ինչպես կարող են, պաշտպանելու են իրենց սեփականությունը, իրենց տունը:

Նույն շարքից