Լրահոս Հասարակություն 

Սկանդալի կենտրոնում հայտնված պաշտոնյան 7 տարեկան արցախցուն ստորացուցիչ խոսքերով ավտոյից իջեցրել էր ու բաց թողել դաշտի չոլերի մեջ /տեսանյութ/

analitik.am

Վահե Սարգսյանն իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Նոր հանգամաքնենր են պարզվում Նիկոլ֊ՔՊ֊ի մոլագար վկա սույն հանցագործի կյանքից ու գործից, ով Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանն է:

Երեկ արագածավանցիների ընդվզումներից պարզվեց, որ սույն երկոտանին ծեծել է գյուղի 18-ամյա պատանի Արմեն Սահակյանին, ըստ գյուղացիների` մահակով մի քանի անգամ հարվածել տղայի գլխին, իսկ աչքերին գազ փչել։ Ընդ որում՝ 18֊ամյա պատանու մոտ ախտորոշված է էպիլեպսիա հիվանդություն։

Այդ մասին՝ իմ այս գրառման մեջ.

Ուշ գիշերով տեղեկացանք, որ սա ձերբակալվել է:

Մի քիչ փորփրելով սրա անցյալը՝ պարզեցինք սրա հակամարդկային, հակաբարոյական ու հակազգային էությունը: Մարդ ու հայ ներկայացող սույն երկոտանին ինչ աստիճանի վերջացած պիտի լինի իբրև հայ, իբրև տղամարդ, ուղեղի գալարներն ինչ աստիճանի պիտի նեխած լինեն նիկոլիզմ կոչված քաղցկեղով, որ տուն ու տեղը կորցրած 7 տարեկան արցախցի պատանուն ստորացուցիչ խոսքերով ավտոյից իջեցնի ու բաց թողնի դաշտի չոլերի մեջ...

Սրան պետք է իրավական գնահատական տրվի, ու երեխաների հանդեպ հոգեբանական, ֆիզիկական բռնություն գործադրող սույն նիկոլական հանցագործ հաստավիզը պիտի անհապաղ մեկուսացվի հասարակությունից»:

Նույն շարքից