Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Մենք տրամադրված ենք Երևանում շռնդալից հաղթանակի. Մանե Թանդիլյան

analitik.am

Մենք տրամադրված ենք Երևանում շռնդալից հաղթանակի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ապրելու երկիր կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ըննտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:

Թանդիլյանի խոսքերով, իր թեկնածության առաջադրումով ու այն թիմով, որը շուտով կներկայացվի, Ապրելու երկիր կուսակցությունն ունի բոլոր շանսերը հաղթելու Երևանի ընտրություններում:

Քաղաքապետի թեկնածուն համագործակցության հրավիրեց բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց կարմիր գծերի հետ հաշտ են, ճանաչում են դրանք: Կարմիր գծերը վերաբերում են Արցախին, նրան, որ նախկինին վերադարձ չի լինելու, իսկ ներկաներն իրենց վաղուց սպառել են ու պետք է հեռանան, ինչպես նաև նրանց, ում համար պետական, հանրային շահը գերակա է անձնական, նեղ կուսակցական շահերից: Այդ մարդիկ ողջունվելու են, նրանց հետ համագործակցության եզրեր են տեսնելու:

Նա նաև հայտնեց, որ Ապրելու երկիր կուսակցությունն իր թիմն արդեն ուժեղացրել է տարբեր ոլորտներում բարձր որակներ ունեցող մասնագետների:

Նույն շարքից