Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Երևանցու տված մանդատը որևէ կերպ ՔՊ-ի հետ համագործակցությանը երբեք չի ծառայելու. Մանե Թանդիլյան

analitik.am

Երևանի ավագանու ընտրություններով քաղաքական խնդիր է լուծվելու: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ապրելու երկիր կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ Երևանում ընտրողները նաև քաղաքական կողմնորոշում են ունենալու, երևանցիները պատասխանատվություն ունեն ամբողջ ազգի առջև՝ փոխելու այսօրվա, ներկա իրավիճակը, որի հետ հաշտ չեն:

«Մենք այս ընտրությունները նաև արդյունավետ իշխանության միջոց ենք դիտարկում: Մենք համարում ենք, որ ընտրությունների միջոցով ու առանց ցնցում իշխանափոխության կարիք կա երկրում: Մենք դա արել ենք մեր տարբեր համայնքներում, ապացուցել ենք, որ ՔՊ-ի հետ որևէ համայնքում, որևէ ընտրության արդյունքում համագործակցության եզր չկա, առավել ևս չի լինելու Երևանում: Մենք դա ցույց ենք տվել մեր անցած ճանապարհով: Մենք հավատում ենք, որ այս ներկան պետք է փոխվի, իշխանությունները պետք է հեռանան պետական կառավարման ոլորտից»,-ասաց նա:

«Ես վստահեցնում եմ, որ երևանցու տված  մանդատը, վստահության քվեն որևէ կերպ ՔՊ-ի հետ համագործակցությանը երբեք չի ծառայելու»,-հավելեց նա՝ պնդելով, որ Երևանի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր ուժ պետք է հայտարարի՝ արդյո՞ք իր ստացած քվեն հետագայում ծառայելո՞ւ է ՔՊ-ի հետ համագործակցությանը, թե՝ ոչ, բոլորը պետք է լինեն ազնիվ:

Նույն շարքից