Լրահոս Հասարակություն 

Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողները կապ են հաստատել ընտանիքների հետ

analitik.am

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանում տեսակցել են Ադրբեջանի ԶՈՒ կողմից առևանգված 2 հայ զինծառայողներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Երեկ ԿԽՄԿ ներկայացուցիչները Ադրբեջանում տեսակցել են հայ երկու զինծառայողներին։ Առանձնազրույցներ են եղել, օգնել են նաև, որ կապ հաստատեն ընտանիքների հետ, Կարմիր խաչի միջնորդությամբ նամակներ են փոխանակվել»,–ասաց Ամատունին։

Նույն շարքից