Լրահոս Միջազգային 

Աղմկահարույց ձերբակալություն՝ Ղրղզստանում

analitik.am

Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության՝ «Բութուն Ղրղզստան»   (Միացյալ Ղրղզստան) Ադախան Մադումարովը ձերբակալվել է դավաճանության կասկածանքով մինչև հոկտեմբերի 24-ը։

Այս մասին հայտնում է Ղրղզստանի Գերագույն դատարանի մամուլի ծառայությունը։

Քաղաքական գործչի փաստաբան Գուլյանա Ուբալիևայի խոսքով՝ Մադումարովին մեղադրանք է առաջադրվել պետական ​​դավաճանության հոդվածով։

Փաստաբանին մինչ այժմ չի հաջողվել ծանոթանալ գործի նյութերին։

Ղրղզստանի խորհրդարանում ընդգրկված են վեց քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ․ «Բութուն Ղրղզստանը» ընդդիմադիր խմբակցություն է։

Մադումարովը նախկինում եղել է Ղրղզստանի խորհրդարանի խոսնակը, ինչպես նաև աշխատել է որպես հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար։

Ներքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանել պատգամավորի կալանավորման փաստը։

Նույն շարքից