Հաղթանակ բոլորիս
Եվրոպայի ամենաերիտասարդ հավաքականն այսօր կպայքարի Աշխարհի առաջնության երրորդ թիմի հետ:
Մեր երկու կենտրոնական պաշտպանները 19 և 20 տարեկան են, թիմի ավագ Հարոյանի բացակայությամբ այսօր նրանք կռիվ կտան մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ ֆուտբոլիստների հետ:
Մեր թիմի առաջ քաշված միակ հարձակվողը նոր է դարձել 20 տարեկան:
Աշխատասիրության, նվիրվածության, գեղեցիկ խաղի և իհարկե խփած գեղեցիկ գոլերով մեր Հավաքականը մի փոքր ավելի կապեց մեզ ֆուտբոլին ու այսօր վստահաբար կցուցադրի իր լավագույն որակները:
Իհարկե, բոլորս ակնկալում ենք միայն հաղթանակ, սակայն անկախ այսօրվա խաղի հաշվից, կարևոր է ինքներս մեզ համար արձանագրենք, հավատում ենք, որ մեր նոր ու փորձառու ֆուտբոլիստներով այս Հավաքականը մեծ ապագա ունի:
Շնորհակալություն բոլորին, պահեստայինների նստարանից մինչև Ֆեդերացիայի ղեկավարություն, նման թիմ ունենալու համար:
20:00 Առաջ Հայաստան
Պատգամավոր Սիսակ Գաբրիելյան