Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանին ու Հայաստանին դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնալ դիվանագիտական կարգավոմանը: Հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հավելել է, որ Մոսկվան անհանգստացած է իրավիճակի կտրուկ էսկալացիայով:
Զախարովան նաև ասել է, որ Արցախում ռուս խաղաղապահները կապի մեջ են հայկական իշխանության ու Ադրբեջանի ղեկավարության հետ՝ կրակը դադարեցնելու համար: