Լրահոս Քաղաքականություն 

Ռուս խաղաղապահների աչք առաջ երեխա է զոհվում, մենք բացատրություն ենք պահանջում․ բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան մոտ

analitik.am

Կեսօրից Արցախի դեմ հարձակումից հետո իրավիճակը լարվել է նաև Երեւանում։ Մեծաթիվ քաղաքացիներ՝ «Ապրելու երկիր» կուսակցության անդամների հետ հավաքվել են Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց և պահանջում են դադարեցնել Արցախի հրետակոծությունը։

«Ինչպես է, որ ռուս խաղաղապահների աչքի առաջ մարդիկ են զոհվում։ Մենք դեսպանատնից պարզաբանումներ ենք պահանջում։ Իրենց լիազորությունների տիրույթում զոհվել է երեխա, մարդիկ վիրավոր են մազմաթիվ քաղաքացիներ։ Չենք հեռնալու այստեղից, դուք պարտավոր եք պարզաբանումներ տալու՝ ձեր առաքելությունը չիրականացնելու անհիմն պատճառաբանություններ որքանո՞վ է արդարացված։ Ձեր լիազորությունների տիրույցում է պահպանել Արցախի բնականոն գործունեությունը։ Եկեք և բացատրություն տվեք, թե ինչու է խաղաղապահը կանգնած Արցախում, ու չի իրականանում իր առաքելությունը»։

Նույն շարքից