Կառավարության շենքի դիմաց իրավիճակը գնալով թեժացավ։ Քաղաքացիների և ոստիկանների միջև հրմշտոց սկսվեց: Քաղաքացիներն սկսեցին շշեր նետել ոստիկաններում ուղղությամբ:
Ներկաները սկսեցին վանկարկել. «Նիկոլ բ-ի տղա»:
«Էլ հետ գնալ չկա, միայն առաջ, էսօր իմ ախպերը դրա համար ա՞ զոհվել, այ շակալներ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը փորձում է հանդարտեցնել հավաքվածներին, սակայն դա նրան այնքան էլ չի հաջողվում:
Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց, հրապարակը պատվեց ծխով:
Ոստիկանության կիրառած հատուկ միջոցի հետևանքով առնվազն երկու քաղաքացի վիրավորվել է: