Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 21-ին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով կազմակերպության աղբյուրներին։
«Նիստը պետք է տեղի ունենա հինգշաբթի», - ասել է գործակալության զրուցակիցը:
Հանդիպումը տեղի կունենա ուշ երեկոյան։
Այս օրերին ՄԱԿ-ում անցկացվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, ուստի նիստին հնարավոր է` մասնակցեն մի շարք երկրների պատվիրակությունների ղեկավարներ։